17.01.2014|
11:59
Արձակագիր, բանաստեղծուհի ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆԸ չորս գրքի հեղինակ է, նրա ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն, ալբաներեն: Նրա պատմվածքներն ու բանաստեղծությունները պարբերաբար տպագրվում են տարբեր անթոլոգիաներում, գրական ամսագրերում ու թերթերում, էլեկտրոնային կայքերում, հնչում տարբեր ռադիոհաղորդումներում: Արմենուհի Սիսյանը հաղթել է Kulturkontakt Austria-ի կազմակերպած եվրոպական գրական միջազգային մրցույթում և երկու ամսով հրավիրվել Վիեննա՝ ապրելու և ստեղծագործելու: